երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
US Open. Ալկարասն ու Սաբալենկան դուրս եկան երրորդ շրջան

US Open. Ալկարասն ու Սաբալենկան դուրս եկան երրորդ շրջան

Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության երրորդ շրջան։

Բելառուսի ներկայացուցիչը 7:6 (7:4), 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 67-րդ ռակետ, ռուսաստանցի Պոլինա Կուդերմետովային։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 33 րոպե։

Սաբալենկայի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 30-րդ ռակետ, կանադացի Լեյլա Ֆերնանդեսը։

Տղամարդկանց մրցաշարում աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը 6:1, 6:0, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի 65-րդ ռակետ, իտալացի Մատիա Բելուչիին։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 37 րոպե։

Երրորդ շրջանում Ալկարասը կմրցի աշխարհի 34-րդ ռակետ, իտալացի Լուչանո Դարդերիի հետ։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 90 միլիոն դոլար է։

  • Կիսվել: