չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հունիսի 12-13-ին մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին: Այս մասին նշվում է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ տեղացի և տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջային ոլորտի մասնագետներին, գործարարներին, երկրում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դեսպանություններին համախմբած այս միջոցառման շրջանակներում դեսպանության տաղավարում ցուցադրվել են Հայաստանի մասին պատմող տարբեր իսպանալեզու գրքեր և բրոշուրներ, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տրամադրված տեսահոլովակներ, ներկայացվել են հայկական օղիներ, գարեջուր և սուրճ, որոնք ներկրում է տեղական Ararat Importaciones ընկերությունը:

«Ցուցահանդեսին երկու օրերին էլ Հայաստանի տաղավարում տեղի է ունեցել նաև հայկական ուտեստների համտես-հյուրասիրություն Մոնտեվիդեոյում գործող Gyros և Sirunig հայկական ռեստորանների կողմից, ելույթներով է հանդես եկել Ուրուգվայում գործող «Գայանե» հայկական պարերի համույթը»,- նշել է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը:

  • Կիսվել: