չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Ունենք կանգնած ավտոբուսներ. ներկայացրեք փաստացի այն թվերը, որոնք կան. Տիգրան Ավինյան

Ունենք կանգնած ավտոբուսներ. ներկայացրեք փաստացի այն թվերը, որոնք կան. Տիգրան Ավինյան

Նախորդ շաբաթ Երեւանում 67 երթուղիներում փաստացի սպասարկվել է 3583 շարժակազմ՝ նախատեսված 3937-ի փոխարեն, թերակատարումը՝ 9 տոկոս: Այս մասին զեկուցվեց այսօր՝ հունիսի 17-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ես գիտեմ, որ մենք ունենք կանգնած ավտոբուսներ: Ինձ թվում է, թվերը, այնուամենայնիվ, ճշգրիտ չեն: Մենք երկու օր առաջ ենք խոսել, պետք է խնդրեմ, որ ինչքան էլ վատ լինեն տվյալները, ներկայացրեք փաստացի եղած տվյալները:  Այս թիվը չի կարող իրկանությանը համապատասխանել:

Էսօր էլ խնդրում եմ ամբողջացնել սպասարկման հետ կապված էդ սագան եւ արդեն վերջնական լուծումներ ունենալ»:

  • Կիսվել: