շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լևոն Քոչարյանը ծիծաղելի է համարում իր հետ կատարվածը

Լևոն Քոչարյանը ծիծաղելի է համարում իր հետ կատարվածը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ծիծաղելի է համարում իր հետ կատարվածը։

«Այս ամենն ուղղակի զավեշտ էր։ Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, աբսուրդ էր»,- ԱԺ-ում այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Քոչարյանն ընդգծեց՝ չորս ոստիկան իրեն խոշտանգել են, բայց արդյունքում կալանավորվեց ինքը։

«Ոչ տեսանյութի մեջ է երեւում իբր իմ հարվածը, ոչ դատաբժշկական փորձաքննությամբ իրենց վրա որեւէ հետք կա: Այսինքն ոչ մի բան: Պարզապես երկու ոստիկան ասում ՝, որ իրենց հարվածել եմ: Այս ամենը դատարանը հիմք է ընդունում, ինձ պահում են կալանքի տակ, ասելով, որ դրսում գտնվելով՝ կարող է նոր հանցանքործություն գործեմ: Մի խոսքով՝ այս ամենն այնքան աբսուրդ է, կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է», - նշեց Լևոն Քոչարյանը։

  • Կիսվել: