երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուղևորները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով կարող են տեսնել ավտոբուսային որոշ երթուղիների շարժը

Ուղևորները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով կարող են տեսնել ավտոբուսային որոշ երթուղիների շարժը

Ուղևորները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով կարող են տեսնել ավտոբուսային որոշ երթուղիների շարժը: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։

«Երևանի բնակիչները «Յանդեքս» և «Յանդեքս ԳՈ» քարտեզների միջոցով իրական ժամանակում արդեն կարող են տեսնել նաև համար 7, 18, 23 և 31 երթուղիների շարժը. ավտոբուսները կահավորվել են անհրաժեշտ սարքավորումներով:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ երևանյան 65 երթուղիներից 13-ի տեղաշարժն արդեն հասանելի է առցանց հարթակում: Առաջիկա օրերին բջջային հավելվածներում հասանելի կդառնա ևս ութ՝ 97, 56, 99, 30, 28, 50, 51, 52 երթուղիների վերաբերյալ տեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրությունում:

  • Կիսվել: