շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թվերի աճը պայմանավորված է նաև լաբորատոր կարողությունների ընդլայնմամբ․ համաճարակաբանության բաժնի պետ

Թվերի աճը պայմանավորված է նաև լաբորատոր կարողությունների ընդլայնմամբ․ համաճարակաբանության բաժնի պետ

Վերջին օրերին առկա է վարակվածների թվի աճ, բայց համաճարակաբանական վերլուծությունները փաստում են, որ թվերի աճը պայմանավորված է նաև լաբորատոր կարողությունների ընդլայնմամբ, քանի որ նաև մարզային լաբորատորիաներ են ընդգրկվել այս գործընթացում։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։

«Հիմք ընդունելով մեր փորձը, հիմք ընդունելով ռիսկերի գնահատման և արագ արձագանքման մեր համակարգը՝ իհարկե ունենք լայն աշխարհագրական տարածվածություն, ունենք օջախայնություն՝ ընտանեկան դեպքերի մակարդակով, ունենք օջախայնություն կազմակերպ հաստատությունների, առանձին տնտեսվարող սուբյեկտներում արձանագրված դեպքերի մասով, և ունենք դեպքեր, ցավոք սրտի, մեր իսկ կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում, երբ մեկ միջոցառումը հետագայում փոքր ձնագնդից դառնում է ավելի մեծ, և ունենում ենք տվյալ քաղաքում կազմակերպված միջոցառման շարունակությունը այլ քաղաքում, այլ մարզերում՝ ձևավորելով նոր օջախներ, ինչի արդյունքում այսօր ունենք նմանատիպ թվային պատկեր»,- նշեց Թորոսյանը։

  • Կիսվել: