շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թույլ չենք տալու, որ Արցախ վերադարձի հարցը կասկածի տակ դրվի. Բողոքի ակցիայի մասնակից

Թույլ չենք տալու, որ Արցախ վերադարձի հարցը կասկածի տակ դրվի. Բողոքի ակցիայի մասնակից

«Արցախահայության վերադարձի իրավունքը կասկածի տակ դնողը հայ ժողովրդի առաջին թշնամին է։ Թույլ չենք տալու, որ Արցախ վերադարձի հարցը կասկածի տակ դրվի»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Կառավարության մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

«Արցախը միշտ եղել և լինելու է հայկական։ Այսօր և վաղը գուցե մենք հետ վերադառնալու հնարավորություն չունենք, բայց դա ոչ մեկին առիթ չի տալիս կասկածի տակ դնել վերադարձի հարցը։ Բոլորկ համար՝ և՛ իշխանությունների, և՛ ընդդիմության  համար Արցախի հարցը երկրորդ պլան է մղվել։ Առանց Արցախի հարցի ոչ մեկդ հաղթանակ չեք տանելու»,–ասաց ակցիայի մասնակիցը։

Նշենք, որ Արցախից բռնի տեղահանվածներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ։

  • Կիսվել: