ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Թուրքը թող իմանա, որ հայ ազգը ոտքի է կանգնել». պատերազմի մասնակից ազատամարտիկները 22:30-ին շարժվելու են Կոռնիձոր

«Թուրքը թող իմանա, որ հայ ազգը ոտքի է կանգնել». պատերազմի մասնակից ազատամարտիկները 22:30-ին շարժվելու են Կոռնիձոր

Պատերազմի մասնակից ազատամարտիկները, որոնք բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց, ժամը 22:30-ին շարժվելու են Կոռնիձոր:

Հայտարարվեց, որ մինչև վերջ գնալու են առաջ:

Ազատամարտիկներից մեկն ասաց` Արցախը մենակ չէ, կոռնիձորցին մենակ չէ, Տեղի գյուղացին մենակ չէ:

«Մենք միանալու ենք աշխարհազորին: Թուրքը թող իմանա, որ հայ ազգը ոտքի է կանգնել»,- ասաց նա` նշելով, որ 22:30-ին կշարժվեն դեպի Կոռնիձոր:

  • Կիսվել: