կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Թուրքիայի խորհրդարանը Գազայի հարցով արտակարգ նիստ կգումարի

Թուրքիայի խորհրդարանը Գազայի հարցով արտակարգ նիստ կգումարի

Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը օգոստոսի 29-ին արտահերթ նիստ է հրավիրել Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի օրակարգով։ Որոշումը կայացվել է Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ղեկավար Օզգյուր Օզելի կոչից հետո, գրում է ermenihaber.am-ը:

Խորհրդարանի հաղորդագրության մեջ նշվում է, որ օրակարգում կլինեն Իսրայելի Գազայի դեմ իրականացրած հարձակումները, պաղեստինցիների նկատմամբ իրականացվող «ցեղասպանությունն ու ճնշումները», ինչպես նաև տարածաշրջանում սրված հումանիտար ճգնաժամը։

Արտահերթ նիստի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդես կգա ելույթով և կներկայացնի կառավարության դիրքորոշումը Գազայի վերաբերյալ։

 

 

  • Կիսվել: