շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայի և Հայաստանի պատմության չափորոշիչները փոխելու մասին գրքի հեղինակներից են նաև «Իմ քայլը»-ի պատգամավորներ. ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ

Թուրքիայի և Հայաստանի պատմության չափորոշիչները փոխելու մասին գրքի հեղինակներից են նաև «Իմ քայլը»-ի պատգամավորներ. ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ

«Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» գրքի հեղինակները 13-ն են, որոնցից 7-ն են հայ, իսկ այդ 7-ից պատմաբան են երկուսը՝ Լիլիթ Մկրտչյանը և Հայկ Բալասանյանը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը:

«Նախագծին թուրքական կողմից «պատմություն» կոչվող մի ՀԿ է մասնակցել, մեր կողմից մասնակցել է երիտասարդ պատմագետների ասոցիացիան, որի նախագահը Լիլիթ Մկրտչյանն է՝ այս չափորոշիչների խմբի ղեկավարը: Հեղինակրներից երկուսը ԱԺ պատգամավորեր են Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը, որոնցից մեկը ԵՊՀ Ռոմանագերմանական ֆակուլտետի իսպաներենի բաժինն է ավարտել, մյուսը՝Բրյուսովը, եվրոպական լեզվի մասնագետներն իրենք իրենց իրավունք են վերապահել հայոց պատմությունը մեր դասագրքերում և Թուրքիայի պատմությունը նրանց դասագրքերում քննարկել, քննադատել ցույց տալ սխալները և´ ցույց տալ, և´ կանխորոշել այն սկզբունքները, որոնցով պետք է մեր երկու երկրների դասագրքերը փոփոխվեն»,- ասաց նա:

Արտակ Մովսիսյանը նշեց, որ ակադեմիական գիտական կոնսուլտանտ է հանդես եկել մեր միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, որը միջազգային հարաբերություններ ֆակուլտետն է ավարտել:

«Հեղինակներից մյուսը Նվարդ Մանասյանն է, որը ՅՈՒՆԻՍԵՖ-ի մեջ է, իսկ գրքում նրա մասնագիտությունը գրվում է՝ ֆեմինիստ և սոցիալ-դեմոկրատ: Մյուս երկուսը Կարինե Փալանջյանը և Արարատ Շեկելյանն են: Վերջինս պոլսահայ երիտասարդ է, մասնագիտանում է ռուսաց լեզու և գրականության մեջ, Կարինե Փոլաջյանն էլ Արիզոնայի համալսարանից է: Նա քաղաքագիտությամբ է զբաղվում, միակն է, ով իր էջում հանգիստ դրել է և 17 թվի հրատարակությունը և 19 թվականի հրատարակությունը: Արիզոնայի համալսարան է, հեռու է, մտահոգություն չունի»,- նշեց նա:

Նա հավելեց, որ գրքի համար գրանտ է տրվել ընդամենը 20 հազար եվրո կամ դոլար, սակայն մինչ այդ բավականին շատ դրամաշնորհներ են տրվել:

«Կասկածելի ուրիշ մի բան էլ կար. այս առարկաները «Հայոց պատմություն», :Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտություն» ունեն 20 դասագիրք և այդ 20 դասագրքի չափորոշիչների կազմակերպումը տրվում է ղեկավարելու մեկ անձնավորության: Մենք մտածում էինք՝ ԵՊՀ «Ռեստարտի» անդամ է, քանի որ մեր իշխանությունները, ցավոք սրտի, այդ սիրո հեղափոխությունն անելուց հետո այդ բաժանումն անընդհատ դնում են՝ հներ- նորեր ,սև-սպիտակ. մտածում էինք քանի որ ռեստարտական է դրա համար, նաև ասում էին՝ Արևիկ Անափիոսյանի մտերիմ ընկերուհին է: Մենք ասում էինք՝ կարևոր չէ, ով ուզում է լինի, թող լավ չափորոշիչ բերվի, որովհետև դրանց հիման վրա վաղը գրվելու է դասագիրք»,- պատմեց նա:

  • Կիսվել: