շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են գտել

Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են գտել

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգի Նազիլլի շրջանում քաղաքային այգու կառուցման աշխատանքների ընթացքում 2 հայկական գերեզման է հայտնաբերվել։

Նշվում է, որ բանվորները տապանաքարերը հայտնաբերել են հողը փորելու ժամանակ։ Նրանք այդ մասին տեղեկացրել են Այդընի թանգարանի ղեկավարությանն ու Նազիլլիի քաղաքային իշխանություններին, փոխանցում է ermenihaber-ը:
 
Հաղորդվում է, որ Այդընի թանգարանի տնօրենն ու տեղակալը տեղում ուսումնասիրել են գերեզմանաքարերը, որոնց վրա առկա է հայերեն գրություններ։ Ենթադրվել է, որ դրանք թվագրվում են 17-րդ դարով և պատկանում են Նազիլլիում ապրած հայերի։
 
Ավելի ուշ տապանաքարերը տեղափոխվել են շրջանի Սյումեր կոչվող զբոսայգի ու տեղադրվել այնտեղ։

  • Կիսվել: