ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թուրք պրոֆեսոր․«Ստամբուլում 100-ից 1-ը վարակված է կորոնավիրուսով»

Թուրք պրոֆեսոր․«Ստամբուլում 100-ից 1-ը վարակված է կորոնավիրուսով»

Թուրք պրոֆեսոր Մեհմեթ Ջեյլանը CNN Türk հեռուստալիքի հաղորդումներից մեկում անդրադառնալով Թուրքիայում կորոնավիրուսի իրավիճակին, հայտնել է, որ Ստամբուլում 100-ից 1-ը վարակված է։  Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Թեև թուրքական իշխանությունների կողմից ներկայացված տվյալները, որոնք ցույց են տալիս, որ Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը զգալիորեն  ցածր են (166.422)  և վարակն աստիճանաբար նվազում է,  պրոֆեսորը հայտնել է, որ իրենց հաշվարկներով, երկրում շուրջ 300․000 վարակակիր կա։

Նա նշել է, որ այդ վարակակիրների 60 տոկոսը Ստամբուլում է գտնվում։ Իսկ մյուս մասը հիմնականում Թուրքիայի արևելյան շրջաններում են։

Թուրք պրոֆեսորի դիտարկմամբ՝ Ստամբուլում  մոտ 160․170  ակտիվ վարակակիր կա։

Նշենք, որ պաշտոնական տվյալների համաձայն՝ Ստամբուլի բնակչության թիվը 15 մլն 52․000 է։

  • Կիսվել: