կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Թուրք բանագնացը հայկական կողմի հետ հանդիպումից առաջ այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան

Թուրք բանագնացը հայկական կողմի հետ հանդիպումից առաջ այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան

Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը Վիեննայում հայկական կողմի հետ հանդիպումից առաջ այցելել է Պոլսո  Հայոց պատրիարքարան։

Ինչպես տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանից, Սերդար Քըլըչը Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանի հետ հանդիպմանը նշել է, որ գոհ է հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ առաջին հանդիպման արդյունքներից։

Հայոց պատրիարքն իր հերթին գոհունակություն է հայտնել Սերդար Քըլըչի այցելության կապակցությամբ եւ մաղթել  հաջողություններ երկկրող հարաբերությունների կարգավորմանն ուղղված աշխատանքներում։

  • Կիսվել: