չորեքշաբթի, օգոստոս 12
12 / 8 / 2026
Բաբկեն Թունյանը պարզաբանեց, թե ինչպես է վարչապետն իմացել ավանդ ունեցող տնտեսվարողների թիվը

Բաբկեն Թունյանը պարզաբանեց, թե ինչպես է վարչապետն իմացել ավանդ ունեցող տնտեսվարողների թիվը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն այսօր կրագրողների հետ հանդիպմանը պարզաբանեց, թե  թե ինչպես է վարչապետն իմացել ավանդ ունեցող տնտեսվարողների թիվը։

Ըստ նրա՝ ՝ ամփոփ տվյալներ պետական եւ ոչ պետական մարմինները կարող են հարցում անել եւ ստանալ։ «Տվյալ պարագայում՝ բանկային համակարգը կարող է ամփոփ տեղեկանք պատրաստել եւ ներկայացնել, որ իրենց բանկի միջոցով աջակցություն է ստացել  30 հազար շահառու։ Նա կարող է նաեւ ասել, թե այդ 30 հազարի մեջ քանի հոգի են, որ ունեն 10 միլիոն դրամից ավելի ավանդ, կամ՝ 20 միլիոնից ավելի եւ ավանդ եւ այդպես շարունակ»,- պարզաբանեց Թունյանն ու նշեց, որ  դա արվում է առանց ավանդատուներին իդենտիֆիկացնելու, առանց առանձին մարդկանց հաշիվների մասին տեղեկացնելու։ Նա ընդգծեց, որ  յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, նրա հաշիվների շարժը, վերցրած վարկերի ծավալը իրոք հանդիսանում է բանկային գաղտնիք եւ որեւէ այլ անձ չի կարող ունենալ այդ տվյլաները։

Պատգամավորի խոսքով  այդ տվյալների տրամադրումը անհրաժեշտ ինֆորմացիա է, և այն հնարավորություն է տալիս պետությանը՝ մշակել ճիշտ քաղաքականություն եւ որոշումներ։

Նա նաև շեշտեց, որ շատ դեպքերում մարդիկ իրոք կարող էին  կարծիք ունենալ, թե վարչապետը բանկային գաղտնիք է հրապարակել, որովհետեւ մանրամասն չեն տիրապետում ամբողջ ընթացակարգերին։ 

Իմքայլական պատգամավորը հույս հայտնեց, որ  բանկային գաղտնիքի վերաբերյալ հարցեր այլեւս չեն մնա եւ հայտարարեց, որ այսուհետ իր ժամանակը չի ծախսի այնպիսի թեմաների վրա, որոնք ոչ մի կառուցողական արդյունքի չեն տանում։

 

  • Կիսվել: