Բիենալեում Թումոյի «Սովորել միասին սովորել» թեմայով ինստալյացիան, որը տեղակայված է ցուցադրության հիմնական սրահում, բացահայտում է ապագայի կրթական միջավայրերն ու կենտրոնների միջազգային ցանցը։ Ինստալյացիայի հիմքում համակարգիչներից ձգվող «կենսալարերն» են, որոնք հնչեցնում են թումոցի պատանիների ձայները Հայաստանից, Արցախից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրանիայից, Ալբանիայից ու Լիբանանից: Իրենց անհատական պատմությունների միջոցով ուսանողները ներկայացնում են Թումոյում իրենց միավորող արժեքները` ընտրության ազատություն, անհատական մոտեցում, թիմային աշխատանք և գործնական ուսումնական փորձառություն: Անցնելով ուսանողական «անտառով» ու դիտելով ինստալյացիայի հոլովակները` ցուցահանդեսի այցելուները կարծես երկխոսության մեջ են մտնում Թումոյի ուսանողների հետ` ծանոթանալով նրանց առօրյային ու երազանքներին: Բացի այս, այցելուները նաև բացահայտում են Թումո շենքերի մոդելները ամբողջ աշխարհից, որոնք մշակվել են այնպիսի հայտնի ճարտարապետների կողմից, ինչպիսիք են Բեռնար Խուրին և Վինի Մաասը: |
|