կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ճանապարհը երկկողմանի փակ կլինի. Հայտարարություն

Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ճանապարհը երկկողմանի փակ կլինի. Հայտարարություն

Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի մարզում կայանալիք «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ ճանապարհների երթևեկությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մասնավորապես՝ 10․00-ից 14․00-ը երկկողմանի փակ է լինելու Ծովագյուղից մինչև Շողակաթի հանրային լողափ ընկած հատվածը։
Իսկ ժամը 10․00-ից 11․30-ը միակողմանի փակ է լինելու Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ընկած հատվածը․ Մ-4 ճանապարհահատվածի երթևեկությունը կկազմակերպվի մեկ գծով։ Ճանապարհը այդ հատվածում բացվելու է հեծանվորդների անցնելուց հետո։

  • Կիսվել: