կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ծնվել է 44-օրյա պատերազմում  զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը

Ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը, այդ մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։ 

Օգոստոսի 4-ին Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը՝ լուսաշող Սամվել Ղազարյանը, ով իր ծնունդով եկավ իմաստավորելու իր ծնողների՝ Նուշիկ և Գեղամ Ղազարյանների կյանքը:

Նորածինը ծնվել է 3․350 կգ քաշով և 52 սմ հասակով: Փոքրիկն իրեն հրաշալի է զգում, և այսօր արդեն տանն է։

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում ենք փոքրիկի ընտանիքին՝ ցանկանալով ուժ, առողջություն և անսահման ժպիտ:

Թող մեր փոքրիկ Սամվելն ապրի խաղաղ և անամպ երկնքի տակ՝ դառնալով խաղաղության ավետաբեր:

  • Կիսվել: