շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
 Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն առաջին անգամ տուն է գնում

Ծնված օրվանից ծանր հիվանդության դեմ պայքարող 9 ամսական Գոռն առաջին անգամ տուն է գնում

9 ամսական Գոռը, ով ծնված օրվանից պայքարում է ծանր հիվանդության դեմ, այսօր առաջին անգամ տուն է գնում։ Այս մասին հայտնում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։

Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն էին հայտնաբերել դեռ մինչև ծնվելը:

Գոռի մայրը՝ Արփինե Հարությունյանը պատմում է, որ 9 ամիս շարունակ փոքրիկի հետ միասին գտնվել է բժշկական կենտրոնում և երբեք հույսը չի կորցրել, որ երեխան կբուժվի։

 

  • Կիսվել: