ՆԱՏՕ-ի երկրները կրճատել են Ուկրաինային զենքի գնման հատկացումները
ՆԱՏՕ-ի երկրները PURL ծրագրի մեկ տարվա ընթացքում Վաշինգտոնին փոխանցել են ընդամենը 6,3 մլրդ դոլար՝ Ուկրաինայի համար Patriot համակարգի հրթիռներ գնելու նպատակով։ Մինչդեռ Կիևի պահանջարկը կազմում էր 12-18 մլրդ դոլար տարեկան։
2025-ի հուլիսին Դոնալդ Թրամփի և Մարկ Ռյուտեի նախաձեռնած այս մեխանիզմը դաշնակիցներին թույլ է տալիս զենք գնել ամերիկյան պաշարներից: Եվրոպայում ամենաշատ միջոցները հատկացրել են Նորվեգիան (1,26 մլրդ), Նիդերլանդները (1,16 մլրդ) ու Գերմանիան (0,9 մլրդ), իսկ Ֆրանսիան ու Իտալիան հրաժարվել են ֆինանսավորել օտարերկրյա զենքի գնումը։
Հատկանշական է, որ 2026 թվականին PURL-ի մասնակիցների վճարումները զգալիորեն նվազել են. եթե նախորդ տարվա երկրորդ կեսին դրանք կազմել էին 4,8 մլրդ դոլար, ապա այս տարվա յոթ ամիսներին՝ ընդամենը մոտ 2 մլրդ:



