շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ծեծկռտուք և ջարդեր Ախալքալաքում

Ծեծկռտուք և ջարդեր Ախալքալաքում

Այսօր ՝ ժամը 19։00-ի սահմաններում, «Խաս Բախչա» այգու մոտակայքում տեղի է ունեցել խոշոր միջադեպ, կան զոհեր։ Այս մասն գրում է Jnews.ge-ն։

Նշվում է, որ երիտասարդների ամբոխը կոտրել է հյուրանոցի դռներն ու պատուհանները, ինչից հետո հրդեհ է բռնկվել։

Ըստ JNEWS-ի, պատճառները մասին հստակ տեղեկություն չկա, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, ջարդերը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով:

Նշվում է, որ Ջարդերը շարունակվում են Մյասնիկյան փողոցում, որտեղ ամբոխը հրկիզել է հյուրանոցի սեփականատիրոջ տունը:

Դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ աշխատակիցներն ու հատուկ ծառայությունը։

  • Կիսվել: