շաբաթ, մայիս 25
25 / 5 / 2024
Ծեծկռտուք՝ Երևանում. Պարույր Հայրիկյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանները, կան վիրավորներ

Ծեծկռտուք՝ Երևանում. Պարույր Հայրիկյանի ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանները, կան վիրավորներ

Հունվարի 1-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Այդ օրը, ժամը 01:40-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Դավիթաշենի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն Ձոր 1 թաղամասի տներից մեկում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Նշված հասցե են ժամանել ոստիկանության Դավիթաշենի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ոստիկանները պարզել են, որ նշված թաղամասի թիվ 14 տան սենյակում վարձակալման հիմունքներով բնակվողներ 34-ամյա Վաչագան Բալայանն ու 41-ամյա Թադևոս Մելքումյանը վիճաբանել են, ապա միմյանց հասցեին հարվածներ ստացել, ինչի հետևանքով 2-ն էլ գլխի շրջանում ստացել են մարմնական վնասվածքներ:

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած քաղաքացին քաղաքական գործիչ, ԱԻՄ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանն է: 

  • Կիսվել: