երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Եվրոպական մի քանի դիտորդներն ավելի մեծ դեր կատարեցին, քան ռուսական զորաբանակը․ Հայրիկյան

Եվրոպական մի քանի դիտորդներն ավելի մեծ դեր կատարեցին, քան ռուսական զորաբանակը․ Հայրիկյան

Մենք ունենք հայկական հարց. Արցախը հայկական հարցի մի մասն է: Այս մասին այսօր «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման կազմակեպած քննարկման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։

«Մեր մեծագույն  ռազմավարական սխալը եղել է այն, որ մենք չուզեցինք Արցախն  ընկալել որպես հայկական հարցի մի մաս և հայկական հարցի մյուս տարրերից տարբերվող նրանով, որ այնտեղ ապրող, ինքնորոշվող հայություն կա։ Դա է տարբերությունը:

Մեր դաշնակիցները տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանի դեմ անհրաժեշտ ընդդիմությունը չկա, ուրեմն դա է հայերի որակը: Ես վերջերս երկու միջազգային միջոցառման եմ մասնակցել, նշում են Սովետական Միության ազգերին, հայերի անունն այլեւս չեն տալիս, սարսափելի է:

Արցախը կար, որովհետև Հայաստանն ինչ-որ չափով աջակցում էր Արցախին, թիկունք էր լինում։  Մենք պետք է հասկանանք՝ Հայաստանն էլ կա, աշխարհում  որևէ պետություն կա, բացի Հնդկաստան, Չինաստան, ինչ որ չափով ՌԴ, ԱՄՆ, իրենց դաշնակիցներով։ Հայերս կարող ենք հաջողությունների հասնել, եթե մենք մեր ճիշտ տեղը գտնենք»,- ասաց Պարույր Հայրիկյանը։

Նա նկատեց, որ շատերն են հավատացել հայ-թուսական դաշինքին, եւ դա իրեն չարդարացրեց. «Հիմա եթե շարունակենք մեզ խաբել, արժանի կլինենք խաբվածի ճակատագրին: Ի վերջո, եվրոպական մի քանի դիտորդներն ավելի մեծ դեր կատարեցին, քան ռուսական զորաբանակը: Դա փաստ է, որ պետք է արձանագրենք  եւ ճիշտ կողմնորոշվենք:  ՀՀ արտաքին քաղաքական կողմնորոշումն այս շատ վտանգավոր փուլում պետք է բավական հստակ լինի, որ մենք կարողանան Հայաստանը դարձնել քաղաքակիրթ աշխարհի մի մաս եւ այդ ճանապարհով ոչ միայն Արցախի հարցը լուծենք, այլեւ զբաղվենք արդարությամբ»,- հայտարարեց Հայրիկյանը:

  • Կիսվել: