չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Փաշինյանը ժողովրդին պատերազմ է հայտարարել. Պարույր Հայրիկյան

Փաշինյանը ժողովրդին պատերազմ է հայտարարել. Պարույր Հայրիկյան

«Ազգային ինքնորոշում միավորումը» հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«ԱԻՄ-ը խստորեն դատապարտում է 2024 թ.-ի յունիսի 12-ին Ազգային Ժողովի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ նիկոլ փաշինեանի հրահանգով կիրառուած զանգոածային բռնութիւնները, մարդկանց խոշտանգումները եւ մեր իրականութեան համար աննախադէպ մարդկանց առեւանգումները։

 Իր հակաաւրինական գործունէութեամբ Հայաստանը ոչ իրաւական պետութիւն դարձրած նիկոլ փաշինյանն ու իր «կոռուպցիոն յանցակիցները» այս գործողութիւններով արդէն բացայայտ պատերազմ յայտարարեցին հայ ժողովրդին, եւ մեր բոլորի պարտքն է միահամուռ ոտքի կանգնել յանուն երկրում իշխանութիւնը իրական տիրոջը՝ քաղաքացիներին՝ ժողովրդին վերադարձնելու բարձր նպատակի»։

 

Հայտարարությունը հրապարակվում է ըստ բնօրինակի:

  • Կիսվել: