կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Լա Կասա» ակումբում. Տնօրենի գլխին հարվածել են գարեջրի շշով, իսկ ընկերոջ գլխին՝ ատրճանակով

Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Լա Կասա» ակումբում. Տնօրենի գլխին հարվածել են գարեջրի շշով, իսկ ընկերոջ գլխին՝ ատրճանակով

Դեկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցում գործող «Լա Կասա» ակումբում վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի:

Ինչպես հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ մի քաղաքացի նկարահանումներ է կատարել ակումբում և նրան հայտնել են, որ նկարահանումները դադարեցնի, սակայն իրենց կողմից դիտողություններ անելուց հետո այդ քաղաքացին դուրս է եկել ակումբից ու դրսում կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է ատրճանակը, վերադարձել ակումբ, ապա ատրճանակի բռնակով հարվածել Երևանի բնակիչ 43-ամյա Ռուբեն Մեսչյանի գլխին, իսկ գարեջրի շշով հարվածել է Երևանի բնակիչ 32-ամյա Վանուշ Կարապետյանի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ այդ քաղաքացին Երևանի բնակիչ 31-ամյա տղամարդ է, ում ինքնությունը նախաքննության շահերից ելնելով չեն հրապարակում և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Վ. Կարապետյանը հայտնել է, որ ինքը նշված ակումբի տնօրենն է, իսկ քրեական հետախույզներն էլ պարզել են միջադեպին ականատես 3 քաղաքացիների ինքնությունը:

  • Կիսվել: