ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ծեծկռտուք Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության ակցիայի ժամանակ

Ծեծկռտուք Բաղրամյան պողոտայում՝ ընդդիմության ակցիայի ժամանակ

«Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած բողոքի անհնազանդության ակցիայի ժամանակ քիչ առաջ քաշքշոց ու ծեծկռտուք սկսվեց Բաղրամյան պողոտայի սկզբնամասում: 

Ոստիկանները միջադեպի պահին այդտեղ չէին, նրանք արագ հավաքվեցին, շղթա կազմեցին, որպեսզի ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայի սկբնամասից չհեռանան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր. ՛՛Այսօրվանից սկսած Նիկոլը եւ Նիկոլի իշխանությունըօր ու արեւ չպետք է ունենա Հայաստանում:

Այսօրվանից սկսում ենք նոն-ստոպ բողոքի զանգվածային ակցիաներ: Հիմա մենք բաժանվում ենք 4 ուղղությունների. Մեկ ուղությունը շարժվումէ դեպի Պրոսպեկտ-Ամիրյան, մյուսը շարժվում է Սայաթ Նովա-Ամիրյան: Երրորդ ուղղությունը՝ Բաղրամյան-Մոսկովյան, եւ հաջորդը՝ կինո «Նաիրիի» դիմաց: 4 ուղղություններով մենք կշարունակենք մեր անհնազանդության ակցիաները:

Քանի Նիկոլը կա, մեր երկրում կայունություն, խաղաղություն, հանգստություն չի լինելու: Սա մեկ գործողությամբ ակցիա չէ, պլանավորված, ծրագրավորված, համառ, հետեւողական գործողությունների արդյունքում հասնելու ենք այս իշխանության հեռացմանը՛՛:

 

  • Կիսվել: