երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակված Մարիամը 7 շաբաթականում ինքնուրույն ծննդաբերեց որդուն

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող կորոնավիրուսով վարակված Մարիամը 7 շաբաթականում ինքնուրույն ծննդաբերեց որդուն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ խոսնակ Ծովինար Խաչատրյանը գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է․

"Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում  ծայրահեղ ծանր վիճակում գտնվող  կորոնավիրուսով վարակված  31 շաբաթական հղի Մարիամի խնդրանքը բժիշկներից առողջանալն ու առողջ զավակ ունենալն էր: Հիմա ժպիտով է հիշում, թե ինչպես էր կարողանում թթվածնի դիմակով  շնչել երկուսի` իր և որդու` Տիգրանի փոխարեն:

Բժիշկների համառ պայքարի, Մարիամին սրտապնդելու և հուսահատության պահերին երեխայի լույս աշխարհ գալու մասին պարբերաբար հիշեցնելու արդյունքում Մարիամը մեկ ամսից առողջացավ և դուրս գրվեց ԲԿ-ից: 37 շաբաթականում ինքնուրույն ծննդաբերեց որդուն և Երեխաների պաշտպանության օրը  տուն է շտապում, որ դուստրերը եղբոր հետ նշեն իրենց տոնը":

Լուսանկարում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ավագ  գինեկոլոգ-մանկաբարձ Ինգա Ավանեսյանն է` այն բժիշկներից մեկն, ում շնորհիվ Մարիամի ընտանիքն այսօր երջանիկ է:

 

  • Կիսվել: