շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Արցախի պողոտայում նորածնի հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Արցախի պողոտայում նորածնի հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Նորածին երեխայի հայտնաբերման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 247-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից:

Երեխան տեղափոխվել է բժշկական կենտնորն, գտնվում է բժիշկների հսկողության ներքո, վիճակը բավարար է։

Քննություն է իրականացվում՝ պարզելու երեխայի ծնվելու, այդ թվում՝ արտահիվանդանոցային ծննդաբերություն լինելու, տվյալ տարածքում երեխայի հայտնվելու հանգամանքները։

Իրականացվում են միջոցառումներ նաև մոր ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի Արցախի պողոտայում նորածին են գտել. երեխան ողջ է, այժմ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

 

  • Կիսվել: