ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ծառուկյանն անդրադարձել է որդու շքեղ հարսանիքին

Ծառուկյանն անդրադարձել է որդու շքեղ հարսանիքին

Եթե դա 1,5 տարի հետո էլ անեի, նույն լրատվականները, որ նման լուրեր են տարածում, անելու էին, որպեսզի կատարեին տերերի պատվերներն ու դիվիդենտներ շահեին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով իր որդու շքեղ հարսանիքից հետո սկսված քննադատությունների մասին:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես մինչև այսօր չեմ ասել, բայց ուզում եմ ասել բոլորի համար. երբ պատերազմը սկսվեց, Ծառուկյանը՝ ես, բերդում էր: Ես երեք միլիոն դոլար ուղարկել եմ Արցախ մեր բանակի, մեր հզորության համար: Այդ մասին այդ լուրեր տարածողները չեն էլ խոսում: Մենք գիտենք, թե ովքեր են լուրեր տարածողները, տերերը:

Ուզում են ինչ-որ դիվիդենտներ հավաքել, բայց հարսանիքի էլ են մասնակցում, քեֆերի, ուտել-խմելու են մասնակցում: Երբեք չի եղել, որ կարողանան որևիցե հարցով որևիցե ոլորտի աջակից լինել՛՛:

 

  • Կիսվել: