Ծառուկյանի նվիրած առյուծների ճակատագիրն անհայտ է
«The Village Беларусь» թերթը հրապարակելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի որդու՝ Նիկոլայի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներից և գործարարներից նվերների ցանկը, առանձնացրել է գործարար և պատգամավոր Գագիկ Ծառուկյանի տված միանգամից երկու նվերները։
«2010 թվականին Լուկաշենկոն այցելել էր Հայաստան, որտեղ հանդիպել էր «Արարատ» կոնյակի գործարանի սեփականտիրոջ՝ Գագիկ Ծառուկյանի հետ։ Գործարան կատարած այցի ընթացքում Ծառուկյանը ներկայացրել էր կոնյակի տակառ, որը կնքել և հրամայել են բացել Նիկոլայ Լուկաշենկոյի հարսանքի օրը։
Ավելին, Կոլյան ինքն է մի քանի բաժակ կոնյակ լցրել դրա մեջ և փակել»,-ասված է հոդվածում։
Գագիկ Ծառուկյանը 4 սպիտակ առյուծ է նվիրել Լուկաշենկոյի որդուն, որոնցից 2-ը պահվում են Մինսկի կենդանաբանական այգում։ Մյուս երկու գիշատիչների ճակատագիրն անհայտ է։