շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ծառայելու եք հայ ժողովրդի բարօրությանը․ ՆԳ նախարարը դիպլոմներ է հանձնել

Ծառայելու եք հայ ժողովրդի բարօրությանը․ ՆԳ նախարարը դիպլոմներ է հանձնել

Օգոստոսի 2-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՆԳՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին ներկա էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, հայտնում են ՆԳ նախարարությունից։ 

 

Վահե Ղազարյանը ողջունելով ներկաներին՝ շնորհավորեց շրջանավարտներին ակադեմիան հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքները, հմտություններն ու կարողությունները ծառայելու են Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի բարօրությանը։

Շնորհավորական խոսք ասացին նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Նրանք ընդգծեցին, որ ՆԳ համակարգում բարեփոխումների կարևոր կետերից մեկն էլ պրոֆեսիոնալ կադրերով ծառայությունները համալրելն է, և հույս հայտնեցին, որ նորավարտ մասնագետները կհամալրեն ՆԳ ենթակա ծառայությունների շարքերը։

  • Կիսվել: