ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների․ մասնակցել են քաղաքապետն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը

Ծառատունկ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների․ մասնակցել են քաղաքապետն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը

Երևանը միացել է «Հիշողության այգի» միջազգային նախաձեռնությանը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից:

՛՛Ակցիայի շրջանակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և մի շարք այլ դեսպանների հետ միասին «Հաղթանակ» զբոսայգում մասնակցել է խորհրդանշական ծառատունկին:

Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է նախորդ տարի: Նպատակն է տնկել 27 միլիոն ծառ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների:

Երևանում ծառատունկը կազմակերպվել է քաղաքապետարանի աջակցությամբ:

Ընդհանուր տնկվել է 150 ծառ՝ արոսենի, կեչի և եղրևանի՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: