կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
Հայ քաղաքական էլիտան «Դվինում» նշել է Ռուսաստանի օրը. «Հրապարակ»

Հայ քաղաքական էլիտան «Դվինում» նշել է Ռուսաստանի օրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայ քաղաքական էլիտան «Դվին» ռեստորանային համալիրում հունիսի 12-ին նշել է Ռուսաստանի օրը, որի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Միջոցառումը փակ է եղել լրատվամիջոցների համար: Մեր աղբյուրը պատմեց, որ ներկա են եղել գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Անգամ կատակեց՝ Ռուսաստանը Հայաստանում կարողացավ միավորել քաղաքական խայտաբղետ ներկապնակը:

Իշխանությունից եւս բազմաթիվ ներկայացուցիչներ են եղել՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաեւ՝ ուժային այլ կառույցների ներկայացուցիչներ, հայաստանաբնակ ռուս ընտանիքներ, գործարարներ։

Միջոցառումն անցել է խնջույքային միջավայրում, ներկաների ուշադրությունը գրավել է հատկապես Մհեր Գրիգորյանի պահվածքը: Ասացին՝ նա իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում, ջերմ զրուցել է դեսպանի հետ, կենացներ, բաժակաճառեր ասել եւ հեռացել է ամենավերջինը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: