ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ծառ տնկելով ու ադրբեջանցիներին չտենալով թշնամուն հասցնելու են Երևան. Գառնիկ Դանիելյան

Ծառ տնկելով ու ադրբեջանցիներին չտենալով թշնամուն հասցնելու են Երևան. Գառնիկ Դանիելյան

Վարչապետը երեկ ասել ա՝ ծառ կտնկենք, ադրբեջանցիներին չեք տեսնի: Սկզբից ասում էր պատ կկառուցենք, հիմա էլ ասում ա ծառ կտնկենք: Դե տենց ծառ տնկելով ու ադրբեջանցիներին չտենալով թշնամուն կհասցնեն մինչև Երևան: Այս մասին Կիրանց գյուղի մուտքի մոտ, լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ թե Կիրանցի դպրոցի մոտ կարող են ծառ տնկել կամ պատ կառուցել, որպեսզի ադրբեջանցիները չերևան:

«Կիրանցը որ երկու մասի բաժանեն, լեգիտի՞մ ա դառնալու սահմանը: Ո՞րն ա դրա լեգիտիմությունը, բա որ գալիս էին ընտրվելու, ինչի՞ չէին ասում, որ էս սահմանաը ոչ լեգիտիմ ա: Թող ասեին՝ կիրանցիներ, մեզ մի ընտրեք, դուք Ադրբեջանի քաղաքացի եք»,-հավելեց պատգամավորը՝ դիմելով իշխանություններին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ ՊՆ-ն ականազերծման աշխատանքներ է իրականացնում Կիրանց-Խեյրիմլի հատվածում, դրա համար ճանապարհները փակվել են:

  • Կիսվել: