շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն

Ծափաթաղում սպանված 3-ամյա երեխայի քույրն ու երեք եղբայրները տեղափոխվել են ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն

Գեղարքունիքի Ծափաթաղ գյուղում, ըստ նախնական վարկածի՝ սպանված 3-ամյա Տիգրանի քույրն ու 3 եղբայրները ժամանակավոր տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի երեխաների պաշտպանության կենտրոն: Այս մասին  տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության գլխավոր մասնագետ Մամիկոն Գալոյանը:

Որոշումը կայացվել է Ճամբարակի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նիստում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ծափաթաղում անհետացած 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: 

Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ, ըստ նախնական տվյալների, երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին: Նա երկու ամսով կալանավորվել է:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․-ի  (ծնված 2022 թ․) դին։

  • Կիսվել: