շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ծափաթաղում հուղարկավորել են 3-ամյա Տիգրանին

Ծափաթաղում հուղարկավորել են 3-ամյա Տիգրանին

Ծափաթաղում վերջին հրաժեշտը տվեցին 3-ամյա Տիգրանին, երեխային արդեն հուղարկավորում են, հայտնում են լրատվամիջոցները։ 

Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը կորել էր հոկտեմբերի 27-ին։ Երեխայի դին հայտնաբերվեց նոյեմբերի 2-ին Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնեց, որ 3 տարեկան Տիգրանին, ըստ նախնական տվյալների, խեղդել է հայրը։Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, նա ձերբակալվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն, երեխայի մարմնի և գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։

 

Երեկ հայտնի դարձավ, որ երեխայի հայրը 2 ամսով կալանավորվել է։

 
 
 
 

  • Կիսվել: