շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծանոթացեք Շիրակի մարզի հետ. մարզպետը տեսանյութ է հրապարակել

Ծանոթացեք Շիրակի մարզի հետ. մարզպետը տեսանյութ է հրապարակել

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ծանոթացեք Շիրակի մարզի հետ՝ Մանթաշի ջրամբար:

Մեր ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը և ջրի կուտակման ծավալների շարունական մեծացումը առաջնային խնդրակազմերի շարքում է»։

Մարզպետը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է, որ Մանթաշի ջրամբարը Հայաստանի ամենաբարձրադիր ջրամբարն է, 2550 մ բարձրության վրա է գտնվում և ունի մոտ 8 միլիոն խորոնարդ մետր ծավալով։

«Արթիկի տարածաշրջանի խմելու և ոռոգման ջրի հիմնական աղբյուրն է։ Ռազմավարական նշանակություն ունեցող կետ է․Արթիկի տարածաշրջանի գյուղերի կյանքը կախված է այս ջրամբարից»,-նշեց Պետրոսյանը:

  • Կիսվել: