կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Տրանսպորտային կամ ֆիզիկական բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում. քաղաքապետարան

Տրանսպորտային կամ ֆիզիկական բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ տրանսպորտային կամ ֆիզիկական բանկային քարտի վրա տոմսի առկայությունը կարելի է ստուգել transport.yerevan.am կայքում՝ «Մնացորդի ստուգում» բաժնում լրացնելով քարտի 16 նիշերը:
 
Մնացորդի ստուգում կարելի է կատարել նաև Telcell սպասարկման կետերում և Մետրոյի կայարաններում գանձապահների օգնությամբ:
 
Առաջիկայում հնարավոր կլինի քարտի մնացորդը ստուգել նաև Telcell տերմինալներով:

  • Կիսվել: