երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Toyota-ն Աշտարակի կամրջի մոտ բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Toyota-ն Աշտարակի կամրջի մոտ բախվել է քարերին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Երեկ՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ոունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վերջնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կիսակողաշրջված վիճակում հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: