ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի

Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ավետիսյան-Վաղարշյան փողոցների խաչմերուկում և Սաֆյան անցուղում: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Նոր փոփոխություններով` Վաղարշյան փողոցից դեպի Բաղրամյան պողոտա կարգելվի դեպի ձախ երթևեկությունը:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ավետիսյան - Վաղարշյան փողոցների խաչմերուկում - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Թոթովենց փողոցից դեպի Նելսոն Ստեփանյան փողոց երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի:
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Սաֆյան անցուղում - Sputnik Արմենիա, 1920, 31.10.2023
Միաժամանակ նշված ճանապարհահատվածները կկահավորվեն համապատասխան ճանապարհային նշաններով և կիրականացվեն գծանշման աշխատանքներ:

  • Կիսվել: