Թորոսյանը՝ կորոնավիրուսից մահացածների հուղարկավորության կարգի մասին
Այսօր Ազատության եթերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների հուղարկավորությունը կատարվում է հատուկ կարգով:
Առողջապահության նախարար Արեն Թորոսյանն այսօր Ազատության ուղիղ եթերում անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է իրականացվում կորոնավիրուսից մահացածների հուղարկավորությունը:
Նրա խոսքով՝ մահացածները հողին հանձնվում են փակ դագաղով: նախարարն ասաց, որոր չի ցանկանում մանրամասների մեջ մտնել, քանի որ օգտագործելու է տերմիններ, որոնք կարող են տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ:Իսկ հերձում արվում է այն դեպքում, երբ կա ցուցում, մյուս դեպքերում չի արվում, քանի որ բժիշկներին պաշտպանելու անհրաժեշտություն կա:
Թորոսյանը նշեց նաև, որ, ամեն դեպքում, հիմա հատուկ դիահերձարան է կառուցվում:



