կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, հույսով ու հավատով, բարությամբ և ջերմությամբ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ

Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, հույսով ու հավատով, բարությամբ և ջերմությամբ. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան առթիվ

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սուրբ Ծննդի կապակցությամբ:

Նրա շնորհավորական ուղերձում ասվում է. ՛՛Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:

Այս սրբազան տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել իրար, հոգատար և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:

Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, հույսով ու հավատով, բարությամբ և ջերմությամբ:

Քրիստոս ծնվեց և հայտնվեց:

Ձեզ և մեզ մեծ Ավետիս՛՛:

 

  • Կիսվել: