ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
   Թող բոլորը մոռանան, որ Երկրապահի անունը կփոխվի, դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է. Սասուն Միքայելյան

Թող բոլորը մոռանան, որ Երկրապահի անունը կփոխվի, դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է. Սասուն Միքայելյան

Պատերազմում երկրորդ ու երրորդ պլան չկա։ Այս մասին այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ ղեկավար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ կլինի ԵԿՄ-ի հետ, եթե աշխարհազոր ստեղծվի, արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կա, արդյո՞ք ԵԿՄ-ն կմղվի երկրորդ պլան, եթե աշխարհազոր ստեղծվի,

«Կա պատերազմ, որին պետք է պատրաստ լինենք առաջին գծից մինչև պահեստազոր ու թիկունք: Պատերազմն ընդհանուր է հաղթվում, ընդհանուր են պատերազմում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Աշխարհազորին, նա նշեց, որ աշխարհազորը երկրապահի հետ կապ էլ չունի։

«Աշխարհազորը պետք է լուրջ կառույց լինի: Երկրապահն աշխարհազորի հիման վրա է ստեղծվել՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:  Նա կարողացավ տարբեր կուսակցությունների բոլոր ջոկատները հավաքել մեկ գաղափարի տակ, որ մենք պետք է հաղթենք: Նրանք հաջողվեց անել մի բան, ինչը չհաջողվեց առաջին հանրապետության ժամանակ: Աշխարհազորը երբեք երկրապահին չի խանգարի, նույնն էլ Երկարապահը չի խանգարի աշխարհազորին:

Ես կողմ եմ աշխարհազորի ձևավորմանը, բայց՝ մեծ քանակությամբ: Իսկ Երկրապահը կա, որը առաջին իսկ հրահանգի դեպքում 8-10 հազար մարդով դուրս կգա: Սա պատրաստի կառույց է։ Թող բոլորը մոռանան, որ հանկարծ Երկրապահի անունը կփոխվի, քանի որ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է»,-ասաց նա:

  • Կիսվել: