երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Տնտեսվարողներ, հետևեք դրանց․ Տիգրան Ավինյանը՝ փողոցային գովազդների մասին

Տնտեսվարողներ, հետևեք դրանց․ Տիգրան Ավինյանը՝ փողոցային գովազդների մասին

Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ժամանակ արտաքին ձևավորման և գովազդի վարչություն ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Առաքելյանը ներկայացրեց, թե քանի գովազդ է մինչ այս պահը ապամոնտաժվել վարչական շրջաններից, որոնք չեն համապատասխանել գովազդի վերաբերյալ նոր չափորոշիչներին։

«Երևանում քաղաքում ապամոնտաժվել է 135 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ, որից 31-ը ապամոնտաժվել է համայնքի կողմից, 99-ը տնտեսվարողները ապամոտնատժել են իրենց ուժերով։ Արաբկիրում ապամոնտաժվել է 7, Դավիթաշենում 16, Աջափնյակում 14, Մալաթիա Սեբաստիայում 25, Կենտրոնում 68 արտաքին գովազդներ»,– ասաց նա։

Արձագանքելով Առաքելյանին՝  քաղաքապետը մեկ անգամ ևս հիշեցրեց, որ տնտեսվարողները մինչ այս տարվա վերջ ամբողջ ծավալով պետք է կիրառեն գովազդին վերաբերվող նոր չափորոշիչները։

«Խնդրում ենք ծանթանալ չափորոշիչներին, ներկայցանել նոր նախագծեր գովազդների համար, եթե ձեր գովազդները չեն համապատասխանում Երևանի ավագանու կողմից որդեգրած քաղաքականությանը, ապա ձեր գովազդները ենթակա կլինեն քանդման։ Հորդորում ու խնդրում ենք, հետևել չափորոշիչներին, որոնք հանրամատչելի տեղադրված են քաղաքապետարանի կայքում և պարզ ու պրիմիտիվ կերպով ներկայացնում են, թե ինչ չի կարելի,և ինչ է կարելի։ Այս փոփոխությունը անբեկելի է, և մինչև տարեվերջ պետք է պատրաստ լինեն»,– նշեց նա։

Արտաքին ձևավորման և գովազդի վարչություն ժամանակավոր պաշտոնակատարն էլ հավելեց, որ տնտեսվարողների համար մշակել են ծանուցումներ, տրամադրել վարչական շրջաններին։ Հաջորդ նիստին դրանք ևս կներկայացվեն։

  • Կիսվել: