երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում

Թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է հյուրանոցում

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ՔՈԳ վարչության, Դիլիջանի և Էրեբունու բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում օգոստոսի 18-ին, ժամը 22.50-ին, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի հյուրանոցում հայտնաբերել, ձերբակալել և Դիլիջանի բաժին են տարել 46-ամյա Ռոման Մ.-ին:

Նա հուլիսի 26-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 2-րդ և 3-րդ մասերի մեղադրանքով:

Ռոման Մ.-ն ներկայացվել է ոստիկանության Էրեբունու բաժին:

 

  • Կիսվել: