հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
ՏԿԵ նախարարի տեղակալը մասնակցել է «Գլոբալ փոխօգնության և փորձի փոխանակման միջոցառման» թեմայով աշխատաժողովին

ՏԿԵ նախարարի տեղակալը մասնակցել է «Գլոբալ փոխօգնության և փորձի փոխանակման միջոցառման» թեմայով աշխատաժողովին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը մասնակցել է «Գլոբալ փոխօգնության և փորձի փոխանակման միջոցառման» թեմայով աշխատաժողովին։
 
Նախարարի տեղակալը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ջերմորեն ողջունել է Open Ownership կազմակերպության և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) միջազգային քարտուղարության պատասխանատուներին, Opening Extractives (Բաց հանքարդյունաբերություն) ծրագրի հեղինակներին և տարբեր երկրների գործընկերներին։
 
Ասատուր Վարդանյանն իր խոսքում շեշտել է, որ ՀՀ-ի համար մեծ պատիվ է հյուրընկալել «Գլոբալ փորձի փոխանակման միջոցառումը», որը հարթակ է ոչ միայն գիտելիքների ու փորձի փոխանակման, այլ նաև առիթ է մտածելու, թե ինչպես կարող են թափանցիկությունն ու հաշվետվողականությունը վերածվել ընդհանուր մշակույթի՝ ամրապնդելով վստահությունը կառավարության, բիզնեսի և հասարակության միջև։
 
Անդրադառնալով Հայաստանի մասնակցությանը Open Extractives ծրագրին՝ Ասատուր Վարդանյանը նշել է, որ անցած ճանապարհը գծվել է հետևողականությամբ և համատեղ ջանքերով։ Սկսելով հանքարդյունաբերության ոլորտից՝ իրական շահառուների բացահայտման սկզբունքն աստիճանաբար դարձել է Կառավարության բարեփոխումների օրակարգի անբաժան մասը։ Իրական շահառուների բաց հանրային ռեգիստրը խորհրդանշում է բաց կառավարման այն մոտեցումը, որը ծառայում է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետական մարմիններին և թե՛ ներդրողներին։
 
Ասատուր Վարդանյանն աշխատաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՃԹՆ գործադիր տնօրեն Մարկ Ռոբինսոնի հետ, ինչպես նաև Օpen Ownetship-ի փոխտնօրեն Լուիզ Ռասել Պրիվատայի հետ մասնակցել է ՀՀ ՏԿԵՆ-ի կողմից իրական շահառուների տվյալները լիցենզավորման գործընթացում կիրառելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ կլոր սեղան-քննարկմանը։
 

 

  • Կիսվել: