երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Թիվ 18 երթուղու վարորդը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո․ մանրամասներ

Թիվ 18 երթուղու վարորդը դեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո․ մանրամասներ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի ներկայացուցիչը պարզաբանեց՝ սպասարկող 65 երթուղիներում փաստացի աշխատել է 3491 շարժակազմ, նախատեսված 3831–ի փոխարեն, որից «Հայգեր» մակնիշի նախատեսված 835 ավտոբուսի փոխարեն աշխատել է 650 փաստացի, «Ժոնգտոնգ» մակնիշի 1992–ի փոխարեն 2027 փաստացի, «ՄԱՆ» մակնիշի 476–ի փոխարեն 473 է աշխատել, փոքր դասի միկրոավտոբուսներից 528–ից 341–ն են աշխատել։

«Տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 20 պատահար, որից 19–ը առանց լուրջ հետևանքների։ Դեկտեմբերի 15-ին ժամը 14։00–ի սահմաններում Աբովյան–Կորյուն փողոցների խաչմերուկում տեղի ունեցած վթարի համար թիվ 18 երթուղու ավտոբուսի վարորդ Ալեքսան Կարապետյանի ինքնազգացողությունը վատացել է մեքենա վարելու ընթացքում, ինչի հետևանքով վնասվել է 10 մեքենա, ուղևորներ և հետիոտներ չեն տուժել»,– ասաց ներկայացուցիչը։

Ըստ նրա՝ Վարորդ Ալեքսանդ Կարապետյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ մեկ համալսարանական հիվանդանոց և մինչև օրս գտնվում է բժիշիկների հսկողության տակ։

Քաղաքապետը հետաքրքրվեց՝ վարորդները մինչև աշխատանքի անցնելը ստուգվո՞ւմ են, ավտոբուս ՓԲ–ի ներկայացուցիչը  պատասխանեց՝ նշված երթուղու վարորդը առավոտյան ստուգվել էր, ամեն ինչ նորմալ է եղել։

  • Կիսվել: