չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Հունգարիան առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև Ուկրաինայի հարցում

Հունգարիան առաջարկել է հանդես գալ որպես միջնորդ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև Ուկրաինայի հարցում

Հունգարիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն Շվեյցարիայում Ուկրաինային նվիրված կոնֆերանսի ժամանակ առաջարկել է իր միջնորդական ծառայությունները՝ Ռուսաստանի «ցանկացած հաղորդագրություն» փոխանցելու հարցում, քանի որ Հունգարիան ԵՄ-ում վերջին երկիրն է, որ չի խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Նա ընդգծել է, որ Հունգարիայի ավելի քան 150 հազար քաղաքացիներ ապրում են Ուկրաինայի արևմուտքում, և Բուդապեշտը տեղյակ է, թե «նրանցից քանիսն են մոբիլիզացվում և քանիսն են մահանում»։

  • Կիսվել: