ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՏԻՄ-երում կանանց մասնակցության մասով հետընթաց ենք ապրել. պատգամավոր

ՏԻՄ-երում կանանց մասնակցության մասով հետընթաց ենք ապրել. պատգամավոր

Կանանց նկատմամբ բռնության դեպքերի ցուցանիշների մասով որևէ առաջընթաց չի գրանցվել։ Այսoր «Կանանց իրավունքները 2019 թ. թերներակայացվածության և բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Այս խնդիրը, ըստ նրա, Հայաստանում շարունակում է մնալ, և չեն կարողանում մշակել այնպիսի մեխանիզմներ, որ խնդրին տան ճկուն լուծումներ։ «Տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց մասնակցության մասով հետընթաց ենք ապրել»,- ասաց նա

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նույնպես փաստեց, որ  հեղափոխությունից հետո քաղաքականության մեջ միանգամից կանանց մասնակցության կտրուկ աճ չի գրանցվել, ինչը խոսում է այն մասին, խնդիրը խորքային է։

«Այն, որ հեղափոխությունից հետո, կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ միանգամից չփոխվեց, սա արդեն իսկ խոսում է այդ խնդրի խորը արմատների մասին, սակայն այս պահին երկիրը կառավարող ուժը որդեգրել է կանանց և տղամարդկանց հավասարությունը խթանող քաղաքականությունը»,- ասաց նա։

  • Կիսվել: