շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում, դա առհասարակ կնամեծարության պահանջ է․ Արամ Վարդևանյան

Տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում, դա առհասարակ կնամեծարության պահանջ է․ Արամ Վարդևանյան

Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում բառացի ասել էի «Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է խայտառակություն, այլև լկտի վարքագիծ է կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ Հայաստան խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը․

«Մեկ ամիս է՝ Առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր անմիջական պարտականության կատարմանը։ Սա նաև մարդկայնորեն է ինձ համար անհասկանալի»: Անձնական վիրավորական որևէ ձևակերպում բնական է, որ առկա չէ, դա իմ ոճը չէ: Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից:

Որևէ խնդիր կամ դժվարություն չունեմ կնոջից ներողություն խնդրելու: Դաստիարակությունս թույլ չի էլ տալիս այլ վարքագիծ: Ուղիղ դիմեմ. տիկին Ավանեսյան եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում, դա առհասարակ կնամեծարության պահանջ է: Միաժամանակ մի շարք անհամաձայնություններս ու քննադատությունս չեն սահմանափակվելու»:

Հիշեցնենք, որ այսօր, լրագրողների հետ զրույցում, Անահիտ Ավանեսյանն ասել էր, որ երեկ ԱԺ պատգամավոր Արամ Վարդևանյանը թե՛ պատգամավորին, թե՛ ընդհանրապես տղամարդուն անվայել արտահայտություններ է թույլ տվել իր հասցեին,  և որ ինքը պահանջում է, որպեսզի նա հրապարակավ ներողություն խնդրի։ 

«Իմ կողմից հնարավորինս բոլոր իրավական գործիքները օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի իրեն թույլ տված արտահայտությունների համար»,-ասել էր նախարարը։

  • Կիսվել: