չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի ոլորաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: